Գիտնականները նշել են վիտամինը, որն ունակ է կանգնեցնել կորոնավիրուսի բազմացումը 

28 օգոստոսի, 2020  14:28

Վիտամին B12-ը նվազեցնում է վիրուսային ծանրաբեռնվածությունն ու կորոնավիրուսի ծանր ընթացքը: Այս մասին հայտնում են Մանիպալի բարձրագույն կրթության ակադեմիայի եւ կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի գիտնականները: Նրան հետազոտության արդյունքները հրապարակվել են «Իզվեստիա» թերթում:

Համակարգչային մոդելավորման օգնությամբ գիտնականները պարզել են, որ վիտամին B12-ը ճնշում է SARS-Cov-2-ի գենոմի մեջ հատուկ ֆերմենտը: Սակայն պահանջվում են հավելյալ հետազոտություններ՝ կորոնավիրուսի ժամանակ այդ վիտամինի արդյունավետությունը հաստատելու համար:

SARS-Cov-2-ի գենոմի մեջ պարունակվող nsp12-ը պատասխանատու է վիրուսի բազմացման համար:Հետազոտողները պարզել են, թե որ մոլեկուլները կարող են ճնշել nsp12-ի ակտիվությունը: Ստացված տվյալների հիման վրա նրանք կոչ են արել պացիենտներին B12-ի հատուկ տեսակ նշանակել՝ մեթիլկոբալամին:

Ռուս մասնագետները կոչ են արել Հնդկաստանի իր գործընկերների եզրակացություններին զգուշությամբ վերաբերվել, քանի որ դա նախնական հետազոտություն է՝ հիմնված համակարգչային մոդելավորման վրա:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում